hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գոռ Անտոնյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ հուլիսի 20-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը, կրթությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, բարի, ազնիվ, հանգիստ։ Բոլորի կողմից սիրված և հարգված տղա էր։

Վերջին զրույցը
Վերջին անգամ ծնողը փորձել է զանգել իրեն, սակայն չի վերցրել։ Այնուհետև հաղորդագրություն է գրել և ասել է․ «Մամ, ամեն ինչ լավ է, արխային»։

Վերջին հերոսական մարտը
2023 թ․ սեպտեմբերի 20-ին Վերջին մարտը եղել է Մարտակերտի շրջանի Պուշկենյալ բարձրունքում։ Մահվանից հետո պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։