
Ծնվել է
1978 թվականի հոկտեմբերի 31-ին, Ասկերանի շրջանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքով և հատկապես՝ մայրիկով։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների, ծնողների և ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Աշխույժ, հումորով և բարի մարդ էր։
Երազում էր
Աղջիկը համալսարանն ավարտի ու երեխաների նպատակներն իրականացնի։ Ուզում էր տուն գնել և ապահովել իր երեխաներին, քանի որ նա դժվար մանկություն էր ունեցել։
Յուրահատկություններ
Միշտ բարի էր, համբերատար։ Երբեք չէր բարկանում։
Վերջին խոսքերն էր
«Հաղթելու ենք անպայման»։ Երբ ռմբակոծություն էր լինում, ասում էր՝ «Գնացեք Երևան, կռիվը վերջացնեմ կգամ ձեր մոտ»։ Նոյեմբերի 6-ին հարցրել է՝ «Ինչ են ասում հեռուստացույցով, երբ է զինադադար լինելու»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Ասկերանի, Աղդամի և Շուշիի դիրքերում։ Նոյեմբերի 5-ին վիրավորվել է։ Հաջորդ օրը, նրան հասցրել են հիվանդանոց, բայց նա զոհվել է։