hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Տիգրան Սարգսյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ օգոստոսի 11-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։

Ուսման ճանապարհը
Սիրում էր ֆիզիկա և մաթեմատիկա։ Ավարտել էր պոլիտեխնիկի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը։ Խելացի էր, բայց նաև համեստ՝ նուրբ հումորով, հանգիստ բնավորությամբ։

Ընտանեկան սիրո ջերմությամբ
Մարդկանց էր սիրում, ծնողներին, հարազատներին։ Երբ փորձել են ծառայության մասին հարցնել, ասել է․ «Մի՛ խառնվեք, ամեն ինչ լավ ա»։

Սրտացավ ու ընկերասեր
Շախմատ էր սիրում, ասմունքում էր։ Նրա հեզությունն ու ուշադիր վերաբերմունքը դեռ մանկուց էին առանձնանում։

Ծառայության օրերին
Ներքին Հորաթաղում էր ծառայում։ Օրինակելի զինվոր էր, հրամանատարները բարձր էին գնահատում նրան։

Վերջին մարտը
Պատերազմի առաջին օրը՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-ին, Մատաղիսում գրադի հարվածը խլեց նրա կյանքը՝ մինչդեռ չէին էլ հասցրել ամբողջությամբ տեղավորվել։