
Ծնվել է
1979 թ․ նոյեմբերի 2-ին ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, աշխատանքի և երեխայի հետ կապված հաջողությունները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Կնոջ և երեխաների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Խիզախ, համբերատար և նվիրված մարդ էր, իրական հերոս։
Երազում էր
Սեփական տուն ունենալ և որդուն՝ Վովային, տեսնել մեծ բեմերում, սակայն այդ երազանքները մնացին անկատար։
Յուրահատկություններ
Տարբերվում էր իր մարդ տեսակով և բնավորությամբ։ Խիզախ էր, խելացի և չափազանց պատասխանատու։
Վերջին խոսքերն էր
«Հա, գալու եմ տուն։ Հանգիստ եղիր, իրիկունը կգամ», սակայն այդպես էլ չի եկել։
Վերջին հերոսական մարտը եղել է
2023 թ․ սեպտեմբերի 20-ին։