hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վալերի Գասպարյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982 թ․ մարտի 27-ին Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը և իր բիզնեսը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հարգված և սիրված անձնավորություն էր։

Երազում էր
Գնալ Ղարաբաղ և նռան այգի ունենալ, որը իրականություն դարձրեց։

Յուրահատկություններ
Շատ նվիրված էր ընտանիքին, ընկերներին և հայրենիքին։

Վերջին խոսքերն էր
«Կարաք իջնեք, էրեխեքի համար մի երկու շոր վերցրեք, որովհետև պատերազմը ավելի ա ուժեղանում»։ Դուրս գալու պահին վզնոցը հանեց պարանոցից, տվեց կնոջը և ասաց․ «Եթե հետ չգամ, կտաս տղայիս»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2023 թ․ սեպտեմբերի 19-ին, Սարուշեն գյուղում։ Իջել է դիրքեր և վիրավոր ընկերոջը փրկելու ժամանակ կրծքավանդակին հրազենային վնասվածք է ստացել և զոհվել։