hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արսեն Մկրտիչյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1986 թ․ ապրիլի 16-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, ընկերները և հայրենիքը։ Նրան ոգեշնչում էր նաև իր բնակավայրը, որտեղ ապրում էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, օգնության հասնող, բարի, ազնիվ և աշխատասեր մարդ էր։

Երազում էր
Տղա ունենալ և սեփական տուն կառուցել։ Նա ուներ երկու դուստր։ Պատերազմի ժամանակ իմացել է, որ կինը հղի է, սակայն չի իմացել, որ տղա էին ունենալու։

Յուրահատկություններ
Սիրում էր բոլորի հետ կապ պահել։ Հետաքրքրվում և հարցնում էր բոլորի մասին։ Տուն մտնելուց գրկում և համբուրում էր երեխաներին և կնոջը։ Շատ ուշադիր էր հարազատների հանդեպ։

Վերջին զրույց
Օգոստոսի 30-ին կինը ասել է, որ ստուգման է գնացել, բայց երեխայի սեռը դեռ չի ճշտել։ Ամուսինը կարծես վստահ լինելով, որ տղա է լինելու, ասել է․ «Ո՞նց ա տղես»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2023 թ․ սեպտեմբերի 1-ին, Վարդենիսում։