
Ծնվել է
2003 թ․ մայիսի 27-ին Լեռնային Ղարաբաղում՝ Բերձոր քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտով՝ ձեռնամարտով զբաղվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր եղբայրների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Լուրջ, հավասարակշռված, նպատակասլաց։
Երազանքները
Մեծ հաջողություններ ունենալ կյանքում։
Հատուկ փաստեր կամ սովորություններ
Շատ լավ էր սովորում դպրոցում։ Սիրում էր ուսումնասիրել հայոց պատմությունը։
Վերջին զրույցը
Խոսել է մայրիկի և տատիկի հետ՝ պատմելով իր առօրյայից։
Վերջին հերոսական մարտը
2023 թ․ հունիսի 28-ին զոհվել է Սրխավենդի զորամասում՝ մարտական հերթապահության ժամանակ, զորամասի վրա տեղի ունեցած հրետանակոծության պատճառով։