
Ծնվել է
1965 թ․ հոկտեմբերի 9-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Մարտական ընկերների, համակարգչի առջև։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հոգատար, կյանքը սիրող, բոլորին հասնող, ընկերասեր, կենսուրախ։ Լեռներն էր սիրում։
Երազանքները
Երազանքը հայրենիքի հետ էր կապված, հողերի, տարածքների։
Երազում էր հող առնել և տուն կառուցել։ Թոռ ուներ։ Ուզում էր թոռանը մեծացնել։
Յուրահատուկ փաստեր կամ սովորություններ
Երբեք չէր ուզում գնալ հայրենիքից։ Հարազատների հետ, առանց վախենալու, ուզում էր Սատանայի կամրջով անցնել։ Վախ չուներ ընդհանրապես։
Վերջին զրույցը
Զանգել է քրոջը և ասել, որ որդին չկա և մի կերպ պետք է փոխանցեն, որ գունդը չկա։ Որդին էլ զոհվել է։ Քույրը փորձել է հետ պահել իրեն, որ չգնա, բայց սեպտեմբերի 12-13-ին՝ վերջին զանգի ընթացքում ասել է, որ արդեն ճանապարհվել է։
Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 14-ին, Ջերմուկում։