hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Լեվոն Հարությունյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1990 թ․ փետվարի 22-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաները, ընտանիքը, հայրենիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, երեխաների, զինծառայության մեջ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, հարազատասեր մարդ։

Երազանքները
Կապված էին հիվանդ ծնողների կյանքի, իր երեխաների ապագայի հետ։

Յուրահատուկ փաստեր կամ սովորություններ
Դիրքերից իջնելուց հետո զբաղվում էր սեզոնային աշխատանքով։
Քառօրյա պատերազմից հետո մեդալ է ստացել, 44-օրյա պատերազմից հետո էլ՝ շքանշան։

Վերջին զրույցը
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 10-ին, խոսել է կնոջ հետ։ Երեխան 3 ամսական էր։
Զանգել են ընտանիքի անդամները, հետո մի քանի անգամ չի վերցրել։ Քույրն է զանգել, պատասխանել է արդեն թշնամին։

Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13-ին։ Պատերազմը սկսվել է հենց Արտանիշից, որտեղ ծառայում էր։ Իրենց խմբից ամենավերջում ինքն է զոհվել։