
Ծնվել է
1987 թ․ օգոստոսի 11-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր երեք տղաները։ Հպարտանում էր նրանցով։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, տղաների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, ընկերասեր, հարգանքով, նվիրված, հայրենանվեր։ Մեկ-մեկ սահմանը ավելի էր գերադասում, քան՝ իր տունը։
Երազանքները
Լավ մեքենա ունենալ, բնակարան ունենալ։ Երեխաները ապահով և առողջ լինեն։
Վերջին զրույցը
Պատերազմի օրը՝ ժամը 12-ին չի զանգել։ Կինը զանգել է՝ ասել, որ ամեն ինչ նորմալ է։ Եթե 44-օրյաին ողջ է մնացել, սա էլ կհաղթահարեն։ Ու ոչ մի դեպքում հողը չի թողնի՝ գա։ Եթե պետք է մեռնի, հենց այդ հողի վրա էլ կզոհվի։
Գիշերն են խոսել ժամը 5-ին մոտ։ Ասել է, որ իր հեռախոսն է կորցրել։ Հանգիստ լինի, երեխաներին լավ նայի, ուրիշ համարով կկապվի։ Տաս րոպե անց զոհվել է։
Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13-ին, Վերին Շորժայում։