hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմո Ավանեսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1967 թվականի դեկտեմբերի 15-ին, ԼՂՀ, Կոլխոզաշեն գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, գործն ու շրջապատը:

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, աշխատավայրում և այգեգործությամբ զբաղվելով։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ սիրված մարդ էր, ուներ մեծ ու լավ շրջապատ։

Երազում էր
Երեխաներին կայացած և ունենալ թոռներ:

Յուրահատկություններ
Ռեալիստ էր, միշտ իրականությանը մոտ էր նայում։

Վերջին խոսքերն էր
«Սաղ լավ ա լինելու»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 1-ին Մատաղիսում՝ վառելիք տեղափոխելիս։ ԱԹՍ-ի հարվածից զոհվել է։ Չնայած նրա մասնակցությունը պատերազմին օրենքով արգելված էր, սակայն ինքը գնացել էր։