hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Հակոբյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ օգոստոսի 12-ին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում։

Ներքին լույս
Հայկը բնությամբ կոկիկ էր՝ ինչպես հագուստով, այնպես էլ՝ հոգով։ Նա հեռու էր հիշաչարությունից, մաքուր ու պարզ սիրտ ուներ։

Հարգանք՝ ամենուր
Բանակում, բուհում, դպրոցում՝ նա սիրված էր բոլորից։ «Եթե ամեն վաշտում Հայկի պես երկու զինվոր ունենամ, ամեն ինչ կատարյալ կլինի…», ասել էր հրամանատարը։

Ներքին ձայն
Իրավաբանության ուսանողն արդարության կարիքը զգում էր ամեն մանրուքում։ Ատում էր բռնությունը, պաշտպանում՝ թույլին։

Դիրքը՝ որպես տուն
Դիրքի ավագն էր, տարվա լավագույնը։ Ծառայության ամբողջ ընթացքում գիշերը չէր քնում՝ հսկելով ընկերներին։

Վերջին տոն
Ծննդյան օրը տղաները հացի վրա մոմեր էին դրել, նվագում էին, իսկ Հայկը իր երգով ջերմություն էր սփռում։

Վերջին մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13-ին։

Մայրը հոգու խորքում գիտեր
Որդին գերի չէր ընկնի, միշտ ասում էր «Գերի ընկնելու փոխարեն, ավելի լավ է՝ զոհվել՝ մի քանի թշնամու տանելով հետդ…»։