hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սերյոժա Ղազարյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ նոյեմբերի 7-ին Կոտայքի մարզում՝ Եղվարդ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտով զբաղվելը, երաժշտություն լսելը, նկարելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և եղբոր հետ, ընկերուհի ուներ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հանգիստ, համբերատար, բարի, հարգալից։

Երազանքները
Ուսումն շարունակել բանակից վերադառնալուց հետո։

Հատուկ փաստեր կամ սովորություններ
Բոլորին կարեկցում էր։

Վերջին զրույցը
Մայրիկի հետ խոսել է, ասել է, որ գալու է, ուսումը կշարունակի և մեծ հաջողությունների կհասնի։

Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Վերին Շորժայում։ Վիրավոր ընկերներին հետ է տարել, օգնել, և հետ վերադարձել՝ մի քանի ժամ միայնակ կռվելով դիրքը պահել։