
Ծնվել է
1985 թ․ սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզում:
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, երեխաները, կյանքը, բնությունը, հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, երեխաների, ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, կարեկցող, հարգանքով։ Սիրում էր, որ թերություններ չէին լինում, ամեն ինչ իդեալական էր սիրում։
Երազանքները
Երազանքը համարյա կատարվել էր։ Երկու դուստր ուներ, երազում էր որդի ունենալ, բայց չհասցրեց տեսնել որդուն։ Որդու անունը Լևոն են դրել։
Յուրահատուկ փաստեր կամ սովորություններ
Այգեգործության, այգի ունենալու երազանքը իրականացրել է, տանձի ծառեր է տնկել։
Վերջին զրույցը
Զանգել է կնոջը, ասել, որ տաս օրից կգա։ Տղան էլ արդեն պետք է ծնվեր։ Սեպտեմբերի 20-ին պետք է հետ վերադառնար։ Զոհվելուց երկու-երեք օր առաջ խոսել են, որ Երևան գնան, որ որդին այնտեղ ծնվի։
Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13-ին, Ջերմուկում։