
Ծնվել է
1978 թ․ հունվարի 12-ին՝ Գեղարքունիքի Մարտունի քաղաքում։
Ուրախանում էր
Երբ ընտանիքը կողքին էր։ Երբ հայրենիքի հողը խաղաղ էր։ Երբ ընկերների ծիծաղը լցնում էր օրը։
Մարդկային շփումը
Ամենաթանկը նրա համար։ Ընտանիքն էր կյանքի հենասյունը, իսկ ընկերությունը՝ բուն արժէք։
Նրան հիշում են որպես
Աշխույժ, հարգված ու միշտ ձեռք մեկնող մարդ, ում կարիքն այսօր շատերն են զգում։
Երազում էր
Երեխաները սովորեն, ուժեղ լինեն ու երբեք չզգան կորստի ցավը։
Ապրում էր ծառայելով
Զինվորական ուղին ընտրել էր որպես պարտք, ոչ մասնագիտություն։ Ամբողջ էությամբ՝ նվիրված էր։
Վերջին խոսքերը
«Դե ուր թաքնվեմ» - ասել էր կրակահերթի միջից, երբ հարազատները խնդրում էին պաշտպանվել։
Վերջին մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13-ին՝ Վարդենիսում։ Մինչև վերջին շունչը մնաց դիրքում։