hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էդուարդ Սիանոսյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ օգոստոսի 22-ին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում։

Վերջին արձակուրդին ասել էր
«Մա՛մ ջան, հիմա իմ տունը դիրքերում է»։

Վերջին խոսքերը
Պատերազմից 20 րոպե առաջ խոսել էր հարազատներից մեկի հետ․ «Ինձ մնացել է 160 օր, որ զորացրվեմ, անպայման գալու եմ քեզ տեսնեմ»։

Վերջին սխրանքը
Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս փորձեց օգնության հասնել իր ընկերոջը։

Երազանքներ, որոնք անկատար մնացին
Մեծ երազանք ուներ՝ դառնալ ճարտարապետ-դիզայներ, ստեղծել իր ապագան Հայաստանում։

Վերջին մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13, Ջերմուկ։