
Ծնվել է
1978 թ․ հունվարի 28-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, երեխաների հետ։ Հայրենիքով էր ապրում։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ամենաբարի, ընկերասեր, լավ խորհրդատու։
Երազանքները
Երեխաների համար սիրուն հարսանիք կազմակերպել։ Երեխաների հետ ապահով ապրել խաղաղ հայրենիքում։ Երեխաներին տեսնել առողջ և երջանիկ։
Յուրահատուկ փաստեր կամ սովորություններ
Ասմունք էր սիրում, հայրենասիրական երգեր էր երգում։
Վերջին զրույցը
Վիճաբանել է կնոջ հետ, քանի որ զգում էր վտանգը։ Ասել է, որ չի կարող չգնալ, քանի որ հայրենիքով է սկսվում ամեն ինչը։ Առաջնահերթ՝ դա ընտանիքի համար է անում։
Վերջին զանգի ժամանակ ասել է, որ ամեն ինչ նորմալ է, ինքը շուտով տուն է գալու։
Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։