
Ծնվել է
1986 թ․ հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, հայրենիքին նվիրված ծառայությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, զինծառայության մեջ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, խելացի, կիրթ, շատ լավ անձնավորություն։ Բոլորը իրեն հարգում, սիրում, մեծարում էին։
Երազանքները
Տուն կառուցել, բալիկների մեծանալը տեսնել, կրթություն ստանալը ապահովել։
Ստեղծագործական գործունեությունը
Բանաստեղծություններ է գրել։
Վերջին զրույցը
Սեպտեմբեր 15-ի առավոտյան 8-ին են խոսել։ Տղայի տարեդարձն էր։ Շնորհավորել էր, ասել, որ շատ է սիրում ընտանիքին։
Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 15-ին, Ջերմուկում։