hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարդան Գրիգորյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1983 թ․ նոյեմբերի 19-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների, հարազատների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բնավորությամբ հանգիստ, հավասարակշռված, ընկերների շրջանակում հարգված մարդ։

Երազանքները
Տուն ստեղծել։

Վերջին զրույցը
Սեպտեմբերի 12-ի՝ ժամը 1-ին, սովորականի պես խոսել են առօրյայից։ Արագ, երկու բառով ասել է, որ հետո կզանգահարի։ Դասակի հրամանատար էր։ Իրեն տեղեկացրել են, որ ներթափանցում կա, դիրքավորվեն։

Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպպտեմբերի 13-ին, Ջերմուկում։ Զինվորը պատմում է, որ մարտական գործողությունները սկսվելուց հետո իրեն դուրս է նետել խրամատից՝ որպես ժամկետային զինծառայող, որ զինվորը դուրս գա։ Հրահանգել զինվորին, որ փախչի։