hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գարիկ Գափոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թ․ ապրիլի 20-ին Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղում։

Քայլող բարություն էր
Արդարամիտ, շիտակ, պատրաստ օգնելու բոլորին՝ օրվա որ ժամին էլ լիներ։

Անհուն սեր ընտանիքի հանդեպ
Հոգատար ամուսին էր, ծնողներին պաշտող որդի, իսկ որդին\՝ Գոռը, իր ամբողջ աշխարհն էր։

Կյանքով լեցուն էր
Կատակասեր, ստեղծող։ Նույնիսկ խիստ խոսքն ասում էր ժպիտով ու սիրով։

Սեւակի այս խոսքերն իր ապրելու բանաձևն էին
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը…

Գնում եմ, որ տղաս չգնա, գնում եմ, որ մեզնով այս կռիվը վերջանա…
Ասել էր, երբ մայրը փորձել էր ռազմաճակատ գնալուց ետ պահել։

Ձայնը՝ հրաման, գործը՝ օրինակ
Ամեն բառը որպես հրաման էր ընդունում։ Փոխարինել է զոհված հրամանատարին։

Չգիտեր երկրորդ երեխայի սեռը
Եթե աղջիկ ծնվի, անունն անպայման Մարիամ կդնեք…
Ինքն էլ զոհվել է Մարիամաձորում\՝ նախախնամություն…

Հպարտացի՛ր, հայրի՛կ, հերոս է ձեր որդին…
Զոհվելուց մի որոշ ժամանակ անց հրամանատարն էր զանգել։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 18-ին։