
Ծնվել է
1994 թ․ մայիսի 14-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Մանկան պես մաքուր ուրախություն՝ ամեն փոքրիկ բանից։ Ընտանիքը՝ հատկապես երկու դուստրերը։
Ընտանեկան կապը և հիշողությունները
Բարեկամների ու ընկերների կողմից հիշվում է որպես կենսախինդ ու հայրենասեր մարդ։
Երազանքներն ու առանձնահատկությունները
Իր ամենամեծ երազանքներից մեկը որդի ունենալն էր, որը, ցավոք, մնաց չիրականացված։
Վերջին խոսքը
«Հիմա դրա ժամանակը չի»։
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 29-ին, Քարվաճառում։ Զոհվեց՝ ցուցաբերելով բացառիկ տոկունություն։