
Ծնվել է
1966 թ․ հոկտեմբերի 24-ին Երևանում։
Ոգեշնչման աղբյուրը
Նրան ուրախացնում էր ընտանիքը, իր սիրելի միջավայրը։ Ուժ էր գտնում հարազատների կողքին։
Հարազատ կապվածություն
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի ու Եռաբլուրի քարերի հետ։ Այնտեղ էր գտնում լռության ու խոնարհման տեղը։
Հարազատների հիշողություններում
Հայրենասեր էր, ընկերասեր, ծնողասեր։ Նվիրումը զգացվում էր ամեն քայլում։
Երազանքները
Երբ ծնվեց թոռնիկը, ասաց․ «Երջանիկ եմ։ Երազանքս կատարվեց։ Մենակ մնումա տանեմ դպրոց…»։ Բայց չհասցրեց։
Հոգատար ու նվիրված էր
Հայրենիքը սիրում էր այնպես, ինչպես սեփական ընտանիքը։
Վերջին խոսքը
-Զգույշ եղեք, ուշադիր եղեք, ձեզ լա՛վ նայեք։
Զենքին տիրապետում էր վարպետորեն
Թշնամուն չէր թողնում մոտենալ՝ անսասան կանգնած էր դիրքերում։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 3-ին, Մարտակերտ-Մռավ հատվածում։