
Ծնվել է
2002 թ․ մարտի 8-ին Արարատի մարզում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, շատ ընկերասեր էր։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ազնիվ, նվիրված, աշխատասեր ու բարի տղա էր։
Երազում էր
Պատերազմից վերադառնալ և մոր կյանքը բարելավել։
Յուրահատկություններ
Շատ բարի, նվիրված և հոգատար էր։ Հոր մահից հետո տան տղամարդու պատասխանատվությունը իր վրա էր վերցրել։
Սիրում էր
Նկարչությամբ և քանդակագործությամբ զբաղվել։
Վերջին զրույց
Սեպտեմբերի 25-ին, հորաքրոջ տղայի հետ։ Ասել էր․ «Ասա մամային, լավ եմ, չեմ զանգում, որ չլսվի կրակոցների ձայները»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ սեպտեմբերի 30-ին, Ֆիզուլիում։ Զոհվել է անօդաչու սարքի հարվածից։