
Ծնվել է
2001 թ. մարտի 19-ին, Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծառայությունը, ԼՂՀ-ում ծառայելու ցանկությունը և Գարեգին Նժդեհը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Հարազատների հետ։ Սիրած էակ ունեցել է։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարսեղը յուրահատուկ էր յուրաքանչյուրի հետ շփման մեջ։
Երազանքները
Բարսեղի երազանքը եղել է իր կյանքը հեքիաթային դարձնել և փոխել դեպի լավը։
Յուրահատկություններ
Նրա յուրահատկությունը նրա յուրաքանչյուր արարքն էր, որը մեծ ոգևորությամբ էր անում։
Վերջին խոսքերն կամ զրույցը
Վերջին զրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, որտեղ Բարսեղը ասել է՝ «Լավ եմ, կուշտ եմ, տեղս լավ է»։
Վերջին հերոսական մարտը
Բարսեղը մասնակցել է իր վերջին հերոսական մարտին 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ջրականում։ Նա վիրավորվել է նույն օրը և մահացել 2020 թ. սեպտեմբերի 28-ի առավոտյան։