
Ծնվել է
1988 թ․ սեպտեմբերի 15-ին, Շիրակի մարզի Աշոցք գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Քրոջ երեխաների հետ, նաև սիրած էակ ունեցել է։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Արմենը ուրախ, աշխույժ, հոգատար և լավ մարդ էր։
Երազանքները
Նրա երազանքն էր հարուստ լինել, որպեսզի կարողանար հորեղբոր երեխաներին մանկատնից դուրս բերել և նրանց ապահով ապագա տրամադրել։
Յուրահատկություններ
Արմենն առանձնանում էր իր սպորտային հմտություններով՝ հատկապես կառատեով զբաղվելով։ Նա նաև սիրում էր աշխատել անվադողերի հետ։
Վերջին խոսքերն կամ զրույցը
Վերջին զրույցը տեղի է ունեցել 2020 թ․ հոկտեմբերի 26-ին, երբ նա պատմել է պատերազմում տեսածների մասին։
Վերջին հերոսական մարտը
Արմենը մասնակցել է վերջին մարտին Մարտունի 2-ում։ Չնայած դիպուկահար լինելուն, նա կռվել է խրամատում՝ պաշտպանելով երիտասարդ զինվորներին։ Փոքր տարիքի զինվորներին հետ է ուղարկել, իսկ մեծահասակների հետ շարունակել է կռվել։ Հերոսաբար փրկել է վիրավոր ընկերոջը՝ նրան հասցնելով շտապ օգնության մեքենային։ Սակայն վերադարձի ճանապարհին Արմենը զոհվել է։