
Ծնվել է
1969 թ․ մայիսի 1-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։
Մտերմիկ կապերը
Ընտանիքի և ընկերների շրջապատում էր գտնում երջանկություն ու սեր։
Նրա կերպարը
Ընկերասեր էր, բոլորի հետ լեզու գտնող, բարի ու սրտացավ, հասնող։
Երազանքները
Նրա ամենամեծ երազանքն էր թոռնիկ ունենալ, բայց այն մնաց անկատար։
Յուրահատկությունը
Բոլորի հանդեպ բարի տրամադրվածությամբ էր աչքի ընկնում՝ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։
Վերջին խոսքը կնոջը
-Հպարտ կքայլես, գլուխդ բարձր կպահե՛ս միշտ։
Վիրավոր ընկերոջը փրկել էր
Ուսի վրա տանելով։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 9-ին, Թաղավարդում։