hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահագն Սարգսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1975 թ․ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։

Ոգեշնչման աղբյուրը
Նրան ուրախացնում էր ամեն ինչ, ինչ կապ ուներ հայրենիքի հետ՝ հողը, եռագույնը, պատասխանատվությունը։

Ընտանեկան նվիրվածություն
Ամբողջ սրտով կապված էր ընտանիքին։ Երեխաները նրա ամենամեծ հպարտությունն էին։

Նրան հիշում են որպես
Ճշտապահ, մաքրամաքուր, գործին նվիրված, զինվորներին հոգով պաշտպանող մարդու։

Երազանքների խորքը
Ուզում էր, որ ԼՂՀ-ն միանա Հայաստանին և այդ միությունը ճանաչվի աշխարհում։

Դրսևորումները ամենօրյա կյանքում
Բազմաթիվ կերպարներ էին ապրում իր մեջ՝ պատասխանատու զինվոր, հումորով մարդ, ուշադիր հայր։

Վերջին խոսքը
-Երեխեքին լավ կպահես, լա՛վ կնայես։

Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 28-ին, Օմարի բարձունքում։