
Ծնվել է
Ծնվել է 1983 թ․ նոյեմբերի 28-ին Արարատի մարզի Մրգավան գյուղում։ Եղել է պահեստազորային, պատերազմին տարել էին Ջաբրայիլ։
Ոգեշնչումը
Սիրում էր երգել ու ժամանակ անցկացնել իր երեխաների հետ։ Դրանք էին նրա լույսն ու ուրախությունը։
Ընտանեկան կապը
Ընկերասեր էր, ջերմ ու բաց։ Ամեն պահն անցկացնում էր ընտանիքի կամ ընկերների շրջապատում։
Բնավորությունը
Ջերմ էր, միշտ ժպիտով։ Ճեմարանում սովորած տարիները դրել էին բարության հիմքը։
Երազանքները
Երազում էր տեսնել երեխաների մեծանալը, նրանց հաջողություններով ապրել ու հպարտանալ։
Վերջին խոսքը
Ասել էր․ «Մենք լավ ենք, ամեն ինչ լավա, երեխեքիս լավ կնայես»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 13-ին, Ջաբրայիլում։ Գնալը եղել էր հանկարծակի՝ մեկ ժամում։