
Ծնվել է
1990 թ․ հոկտեմբերի 21-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
«Ղուկասը ոգեշնչվում էր իր զինվորական կյանքից՝ հավատարիմ մնալով հայրենիքի անվտանգությանը»։
Ընտանիքի և ընկերների հետ կապը
Նա սիրում էր ժամանակ անցկացնել ընկերների և զինվորական ընկերների հետ։
Երազանքներն ու ձգտումները
Երազում էր անկախ Հայաստանում ապրել արժանապատիվ և խաղաղ կյանքով։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 9-ին եղբորը զգուշացրել էր․ «Զգույշ կլինես, դուրս չգաս թաքստոցիցդ»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 9-ին, Քարվաճառում։ Զոհվել է արկի հարվածից՝ վիրավոր ընկերոջը օգնելու ժամանակ։