hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Օհանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ հունիսի 30-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում

Ուրախություն էր գտնում
Կյանքի ամեն մանրուքի մեջ

Բնույթով լուսավոր էր, պարզ ու հոգատար
Մարդկանց ժպիտից մինչև աշխատանք ոգևորում էր նրան

Շատ կապված էր մայրիկի հետ
Բազմաթիվ մարդիկ են ասել՝ Արմանը ընկեր էր մեծատառով

Ամենուր սիրում ու հարգում էին նրան
Բարի էր, խղճով, հայրենասեր, միշտ հասնող ու օգնող

Արմանը երազանքներ ուներ
Նշանված էր ու պետք է շուտով ամուսնանար

Ցանկանում էր հասնել երազանքներին
Քրտնաջան աշխատանքով, արժանապատիվ ճանապարհով

Չէր հանդուրժում սուտը
Շատ պահանջկոտ էր թե իր, թե շրջապատի նկատմամբ

Սիրում էր
Գեղեցիկը, արվեստը, հաճույք էր ստանում կառուցելու ու ստեղծելու պրոցեսից

Վերջին խոսքերը
Եթե մենք չգնանք, ով պիտի մեր հայրենիքը պաշտպանի

Պատերազմ գնաց
Առանց ընտանիքին տեղյակ չէր պահելու

Հոկտեմբերի 17-ին զանգել էր տուն
Շատ լավ եմ, առաջ ենք գնում

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 17, Այգեհովիտ