
Ծնվել է
1990 թ․ հուլիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Իր կյանքն էր՝ լի նվիրումով, զորքի և հայրենիքի հանդեպ մեծ սիրով։
Ընտանիքի և ընկերների հետ կապը
Անվերջ սիրելով ընտանիքն ու ծառայակից ընկերներին, Նարեկն իր հոգատարությամբ դարձել էր նրանց հավերժ հենարանը։
Երազանքներն ու ձգտումները
Նարեկը երազում էր շարունակել զինվորական կյանքը, պատվով կրել հայրենիքի պաշտպանի ծանր պատասխանատվությունը։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 28-ին մորը հպարտությամբ ասել էր․ «Մա՛մ ջան, կռիվը վերջանա, կսափրեմ դեմքս։ Շատ զգույշ եմ»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 29-ին, Մարտունիում։ Մարտնչեց մինչև վերջ։ Զոհվեց ԱԹՍ-ի հարվածից՝ իր երազած հայրենիքի համար անմահանալով։