hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Համլետ Նկրուրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ սեպտեմբերի 14-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում։

Ծանրամարտով էր զբաղվում
Երբեք ուժը չէր օգտագործում ինչ-որ մեկին վնասելու համար։

Սիրում էր կյանքը
Համեստ էր, զուսպ, հավասարակշռված ու հանդարտ։

Ընտանիքի հետ շատ կապված էր
Փոքր եղբորը, տատիկ-պապիկներին շատ էր սիրում։

Երազում էր
Մեծ տուն ունենալ, բիզնես հիմնել, մեքենա գնել, ամուսնանալ սիրած աղջկա հետ։

Բանակում նրան շատ էին սիրում
Անունը Պոնչ էին դրել։

Վերջին զանգը
Մա՛մ ջան, լա՛վ եղեք։ Ինչ ասում են, չհավատաք։

Հադրութում շրջափակման մեջ էին
Ընկերներին ասել էր՝ գնացեք, քնեք, ես կհսկեմ։ Ես դեռ շատ կքնեմ։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 6, Կարմիր Շուկա։