
Ծնվել է
2002 թ․ հունվարի 11-ին Արարատի մարզի Արարատ գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Մխիթարը ոգեշնչվում էր սպորտով, միշտ ձգտելով լինել լավագույնը՝ իր մեջքի ետևում կանգնածների համար։
Ընտանիքի գրկում
Ժամանակը սիրում էր անցկացնել ընտանիքի և ընկերների հետ։ Նա ուներ սիրած էակ, որին պահում էր իր սրտում։
Երազանքներն ու առանձնահատկությունը
Երազում էր ապրել իր սիրելի ընտանիքի հետ խաղաղ ու երջանիկ կյանքով։ Մխիթարը տարբերվում էր իր հանգիստ բնավորությամբ։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 8-ին ասել էր․ «Արագ խոսեմ, կապերը լավ չի, տղաներն էլ պիտի խոսեն»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Արա լեռում։ Հերոսաբար զոհվեց հրաձգության ժամանակ։ Նրա հայրը ևս կռվում էր պատերազմի դաշտում։