
Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 6-ին Արարատի մարզի Մրգանուշ գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Սամվելը ոգեշնչվում էր իր կյանքով՝ միշտ լի՝ հույսով, ուժով, առաջ շարժվելով։
Ընկերների շրջապատում
Ժամանակի մեծ մասն անցկացնում էր ընկերների հետ՝ ուրախությամբ լցնելով նրանց օրերը։
Երազանքներն ու առանձնահատկությունը
Նրա երազանքն էր սովորել Պոլիտեխնիկական համալսարանում։ Սամվելը տարբերվում էր իր ժպտերեսությամբ և կենսուրախությամբ։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 9-ին գրել էր․ «Ամեն ինչ լավ է, չմտածեք։ Կապը վատ է, կզանգեմ»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Ջաբրայիլում։ Զոհվեց ԱԹՍ-ի հարվածից՝ մինչև վերջ կատարելով իր պարտքը։