
Ծնվել է
1977 թ․ սեպտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
Սիրում էր հայրենի հողը
Նրա ոգեշնչման աղբյուրը հենց դա էր։
Ընտանեկան ջերմություն
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի ու ընկերների հետ՝ լույս սփռելով շրջապատի վրա։
Նկարագրությունը հարազատների աչքերով
Ընկերասեր, բարի, լուսավոր ու բոլորի կողմից սիրված մարդ էր՝ շատերի կուռքը։
Երազանքները
Ցանկանում էր իր երեխաներին տեսնել կրթված, լավ մարդիկ՝ հասած իրենց նպատակներին։
Յուրահատկությունը
Բարի էր անսահման, չէր ճանաչում չարությունը։
Վերջին խոսքը
«Աղջիկներիս լա՛վ կնայեք, մի՛ թողեք տխրեն»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին, Ջաբրայիլում։