hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռուդիկ Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982 թ․ հուլիսի 15-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

Նրան ոգեշնչում էին
Իր երեխաները։ Աղջկա ամեն ելույթից հետո ասում էր․ «Աղջիկս պետք է լավ բեմեր բարձրանա»։

18 տարեկաններն ինձ են սպասում, չեմ կարող…
Նարեն դպրոցի բակից վազել էր իր ետևից, ասելով․ «Պա՛պ, մի՛ գնա»։

Ընկերների հավատարիմը
Զինակիցներն ասում էին․ «Չէինք գիտակցում, որ նա երկու ակնոցով էր։ Զենք էր բերում՝ միայն թե մենք հաղթենք»։

Հոգատար հայրը
Գիշերը երկուսին, քնաթաթախ, խանութ էր բացել, որ դստեր համար քանոն առնի, միայն թե նա հանգիստ քնի։

Երազանքներ
Նրա երազանքն էր Աբովյանում տուն ունենալ, աղջկան այնտեղ ուսման տալ։ Այդ երազանքն այսօր փորձում է իրականացնել կինը։

Վերջին զանգը
«Արմինե, կյանքում դասի համար երեխային չթակես։ Իմանաս ինչ ա ստեղ կատարվում…»։

Վերջին քայլերը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին նա փրկեց իր զինակիցներին՝ ԱԹՍ-ի թիրախ դարձած մեքենայից ցատկելու հրաման տալով։

Վերջին կռիվը
2020 թ․ հոկտեմբերի 17-ին, Ջրականում։