hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկազ Գեվորգյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1959 թ․ օգոստոսի 25-ին Երևանում։ Արվեստի մարդ էր՝ քանդակագործ, նվիրված հայրենիքին։

Ոգեշնչումը
Սրտում կրում էր հայրենիքը։ Ասում էր՝ «Եթե ես չգնամ, ո՞վ պիտի գնա»։

Ընտանեկան կապը
Ժամանակն անցկացնում էր ընկերների հետ։ Ընկերությունը՝ կյանքի մեծ արժեքներից էր։

Բնավորությունը
Նվիրված, հետաքրքրասեր, յուրահատուկ։ Չնայած տարիքին\՝ կամավոր է գնացել, չնայած սկզբում մերժվել էր։

Երազանքները
Երազում էր խաղաղ հայրենիք։ Շատ բան չէր պատմում, բայց ապրում էր երկրի հոգսերով։

Վերջին խոսքը
Զանգել էր Մարտունի 2-ից։ Չցանկացավ ասել՝ որտեղ է։ Այդ օրն էլ եղավ վերջին։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 25-ին։ Գիշերով երգել էր զինվորների համար։ Զինվորներից մեկին չի թողել, որ դիրքեր բարձրանան, ասել էր՝ «Հոպարը ստեղա, գնա քնի՛ր»։ Սակայն երկուսն էլ զոհվեցին։