
Ծնվել է
2001 թ․ դեկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Արամը ոգեշնչվում էր ամեն ինչով, բայց ամենից շատ՝ հայրենասիրությամբ։
Ընտանիքի և ընկերների հետ
Իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր ընտանիքի ու ընկերների շրջապատում՝ ջերմ մթնոլորտում։
Երազանքներն ու առանձնահատկությունը
Երազում էր ուսումը շարունակել։ Նրա անկեղծ հումորն ու համեստությունը միշտ առանձնացնում էին նրան։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 1-ին գրել էր․ «Բարձրանում ենք Իջևանի դիրքեր։ Խնդրում եմ, չվախենաս, երկու օր չեմ զանգի»։ Բայց իրականում Մատաղիսի դիրքեր էր բարձրացել։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2-ին, Մատաղիսում։ Զոհվեց հրաձգության ժամանակ։