hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Ղուկասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Ծնվել է 1980 թ․ նոյեմբերի 3-ին Կապանում։ Ծանր հիվանդ էր, բայց երբեք չնահանջեց։

Ոգեշնչումը
Ցանկանում էր բոլորին փրկել։ Ոչ մի վտանգ նրան կանգնեցնել չէր կարող։

Ընտանեկան կապը
Սիրում էր իր ընկերներին ու ընտանիքը։ Նվիրված հայր էր՝ հոգատար ու վստահելի։

Բնավորությունը
Բարի, հումորով։ Կռվի պահին անգամ ժպիտ էր պարգևում, շոմպայն էր գտել ու բոլորին ուրախացրել։

Երազանքները
Երազանքներն ու նպատակները կապված էին երեխաների հետ։ Նրանց համար էր ապրում։ Ամեն ինչ թողել էր նրանց ապագային։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 12-ին բոլորին հավաքել էր, ամառանոց էր գնացել, տղային ամեն ինչ ցույց տվել… կարծես թե զգում էր…

Վերջին մարտը
Եղել է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին Ջաբրայիլում։ Հերթով զենք էին տանում մարտի դաշտ։ Ասել էր՝ «Իմ հերթը չի, բայց ես կտանեմ»։ Զոհվել էր՝ ուրիշի կյանքը փրկելով։