
Ծնվել է
1980 թ․ դեկտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։
Նվիրված էր ԼՂ-ին
Չնայած աշխատում էր Ռուսաստանում, վերադառնում էր տուն՝ Ստեփանակերտ։ Չէր կարող պատկերացնել իր կյանքը՝ առանց իր հոգու քաղաքի։
Ամենամեծ ուրախությունը
Իր ընտանիքն էր՝ կինը և երեք երեխաները։ Փոքրը ծնվել էր պատերազմից մեկ տարի առաջ։
Երազում էր
Տեսնել իր երեխաներին առողջ ու երջանիկ։ Ամեն բան կապում էր նրանց ապագայի հետ։
Ընկերների սերը
Բոլորը հիշում են Կարենին՝ որպես բարության, ազնվության կերպար, կենսուրախ մարդու։
Չթողեց ԼՂՀ-ն
Նույնիսկ ամենադժվար պահին։ Նվիրված էր իր հողին, քաղաքին, մարդկանց։
Վերջին խոսքը
«Չեմ ուզում, որ երեխան ինձ այսպես տեսնի, մի քանի օրից կբերես, կտեսնեմ…»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 6-ին։