
Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 23-ին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Ոգեշնչվում էր սպորտից, ֆուտբոլից։
Ընկերների կողքին
Ժամանակն անցկացնում էր ընկերների շրջապատում՝ միշտ մնալով ազնիվ ու ճշմարտախոս։
Երազանքներն ու առանձնահատկությունը
Երազում էր դառնալ ֆուտբոլիստ և մեծ հաջողությունների հասնել սպորտում։ Յուրահատուկ էր իր պարզությամբ և անկեղծությամբ։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 6-ին մորն ասել էր․ «Լավ եմ, հաջող, մա՛մ ջան, լա՛վ մնացեք»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 8-ին, Մարտակերտում։ Քաջաբար կռվել է և զոհվել ԱԹՍ-ի հարվածից։