
Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 10-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Վիլենը ոգեշնչվում էր հայրենասիրությամբ և հայրենի հողի նկատմամբ ունեցած սիրով։
Ընտանիքը և ընկերները
Ժամանակն անցկացնում էր ընկերների հետ։ Միշտ շրջապատված ջերմությամբ ու հարգանքով։
Երազանքներն ու յուրահատկությունը
Երազում էր տուն կառուցել ԼՂՀ-ում և ապրել այնտեղ։ Յուրահատուկ էր իր աշխատասիրությամբ և նպատակասլացությամբ։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 26-ին մայրիկին ասել էր․ «Մա՛մ, գնա Երևան, որ հանգիստ լինեմ, կբուժվես, քույրերիս լավ կնայես»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 28-ին, Կարմիր շուկայում։ Հերոսաբար կռվել է, մասնակցել դիվերսիոն գործողությունների և զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։