hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վալենտին Բուռնուսուզյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Ծնվել է 1985 թ․ նոյեմբերի 29-ին Անակբա գյուղում՝ Ջավախքում։ Ծնողներին վաղ էր կորցրել, իրեն մեծացրել էր քեռին։

Ոգեշնչումը
Սիրում էր իր տանկերը, զինվորներին։ Առաջին տանկիստներից էր, հավատացած իր գործին։

Ընտանեկան կապը
Սիրում էր զորամասը, բայց երեխաների ծննդից հետո ձգտում էր նաև տանը լինել։

Բնավորությունը
Կատակասեր էր, բայց խիստ սպա։ Ասում էին՝ նման խստապահանջ դեռ չեն տեսել։

Երազանքները
Ցանկանում էր ապահով տուն ու կրթություն իր երեխաների համար։ Այդ ամենի համար էր ապրում։

Միշտ ասում էր
Մարտի դաշտ մտնելուց հետո ոչ մեկ չգիտի ինչքան կապրի…

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 3-ին զոհվելուց առաջ ասել էր․ «Չլացես, չեմ գնում խաղ ու պարի։ Չլինեմ էլ՝ գիտեմ, երեխաներիս լավ կպահես»։

Վերջին մարտը
Զոհվեց 2020 թ․ հոկտեմբերի 3-ին՝ Բյուրականի հատվածում։