
Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 6-ին Երևանում։
Ոգեշնչման աղբյուրները
Էդգարը ոգեշնչվում էր սպորտային նվաճումներով և հաղթանակի ձգտումով։
Նրանց հետ էր ապրում լավագույն պահերը
Ժամանակն անցկացնում էր ընկերների հետ՝ միշտ նվիրված լինելով շրջապատին։
Ինչպես են հիշում նրան
Հավատարիմ, հանգիստ բնավորությամբ և մեծ ձգտումով մարդ։
Երազանքներն ու թաքուն ցանկությունները
Մեծ նպատակ ուներ՝ սպորտում հասնել բարձունքների։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 9-ին ասել էր․ «Մա՛մ ջան, ո՞նց եք։ Մեր մոտ հանգիստ է, ես Մեղրիում եմ՝ թաքստոցում»։ Բայց իրականում կռվում էր առաջնագծում։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 9-ին, Ջաբրայիլում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ սակրավորական առաջադրանք կատարելու ժամանակ։