hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գառնիկ Ֆիդանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 19-ին Կոտայքի մարզի Ակնալիճ գյուղում։

Ոգեշնչման աղբյուրները
Խոհարարական արվեստի հանդեպ սերը և ինքնակատարելագործման ձգտումը ոգեշնչում էին Գառնիկին։

Նրանց հետ էր ապրում լավագույն պահերը
Ամենաշատը ընտանիքի հետ անցկացրած պահերն էր գնահատում։

Ինչպես են հիշում նրան
Բարի, համեստ ու լուռ ուժ ունեցող մի երիտասարդ։

Երազանքներն ու թաքուն ցանկությունները
Երազում էր սիրով ու խաղաղությամբ լեցուն ընտանիք կազմել։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 11-ին ասել էր․ «Լավ եմ։ Խաղաղ է, հանգիստ է»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 12-ին, Ֆիզուլիում։ Ընկել է շրջափակման մեջ և զոհվել ԱԹՍ-ի հարվածից։