
Ծնվել է
Ծնվել է 1978 թ․ հունվարի 20-ին Հոբարձի գյուղում։ Մեծ ջանքով էր հասել ամեն ինչի, ընտանիքը՝ իր կյանքի կենտրոնում։
Ոգեշնչումը
Նվիրումով պահում էր որդիներին։ Ապրում էր նրանց համար, նրանցով։
Ընտանեկան կապը
Սիրում էր լինել ընտանիքի ու ընկերների կողքին։ Բարությամբ շրջապատված էր։
Բնավորությունը
Ազնիվ, անշահախնդիր, բարի։ Ասում էր՝ «Եթե մեկը դիմում է, ուրեմն իր հույսը դու ես, պետք է օգնես…»։
Երազանքները
Չհասցրեց կյանքի նպատակը իրականացնել։ Ամեն երազանք կապվում էր երեխաների հետ։
Վերջին խոսքը
Ասել էր՝ «Մենք առաջ ենք գնում ամեն ինչ պետքա լավ լինի…․ Դու մենակ երեխեքիս լավ կպահես…»։ Ոգևորությունը փոխվել էր անհանգստությամբ ընտանիքի համար։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում։ Տարիքով մեծ էր, բայց միշտ տղաների կողքին։ Խոսքով ու սրտով ուժ էր տալիս բոլորին։