
Ծնվել է
1994 թ․ օգոստոսի 29-ին Մրգաշատ գյուղում։
Նրա ամենամեծ ուրախությունն ընտանիքն էր
Աչքերը փայլում էին աղջկան տեսնելիս։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Զինվորների, հարազատների ու ընկերների հետ։ Տաք մարդ էր։
Բնավորությամբ
Բարի, ազնիվ, հավասարակշռված էր։ Նրա հանդարտությունը միշտ խաղաղություն էր բերում շրջապատին։
Երազանքները
Ասում էր՝ «Ցանկանում եմ չաղ, փորով թոշակառու դառնալ»։ Երազում էր տուն կառուցել։
Վերջին խոսքը
Մոր հարցին հաց թե կերել են արդյոք, գրել էր՝ «Մամ, դրա ժամանակը չի»։ Ասել էր՝ «Ձեզ լավ կնայեք»։ Զգուշացնող խոսքեր՝ վերջինից առաջ։
Վերջին մարտը
Եղել է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին Ջաբրայիլում։ Ընկերների մեծ մասը զոհվել են իր հետ։