hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գառնիկ Մալխասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1991 թ․ հուլիսի 31-ին Վեդիում։ Ծառայել էր խաղապահ զորքերում։

Նրա հերոսը հայրն էր
Զինվորական, ում օրինակով ինքն էլ դարձավ պաշտպան։

Ամենաթանկը ընտանիքն էր
Շատ էր կապված որդու ու ընկերների հետ։ Բոլորի ծննդյան օրերը տոն էր դարձնում։

Բնավորությունը
Քաջ ու ընկերասեր էր։ Թեժ պահերին միշտ առաջին գծում էր՝ մենակ, բայց վճռական։

Երազանքները
Նա միայն մեկ երազանք ուներ՝ տեսնել իր որդու լիարժեք ապաքինումը։

Վերջին խոսքը
Ջերմում էր, բայց ասաց․ «Իրար լավ կնայեք մինչև գամ»։ Նա չէր սիրում երկար խոսել, սակայն վերջին զանգը երկար է եղել, հավանաբար արդեն վիրավոր էր…։

Վերջին մարտը
Եղել է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին Քարվաճառում։ Կռվել էր մենակ՝ երկու զենքով։ Ընկերները դեռ գալիս են ու ասում․ «Կներեք, որ նրան մենակ ենք թողել»։