hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Ավագյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 23-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։

Ոգեշնչման աղբյուրները
Կարենին ոգեշնչում էին նկարչությունը և ընկերների ներկայությունը։

Նրանց հետ էր ապրում լավագույն պահերը
Ժամանակ էր անցկացնում ընտանիքի ու ընկերների հետ։

Ինչպես են հիշում նրան
Ընկերասեր, ժպտերես և բարի բնավորությամբ երիտասարդ։

Երազանքներն ու թաքուն ցանկությունները
Երազում էր իր մեջ պահել շատ նպատակներ՝ խոսք չտալով, բայց լուռ հավատալով։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 16-ին ասել էր․ «Մա՛մ ջան, աղոթիր մեր ամբողջ զինվորների համար, որ թեկուզ վիրավոր՝ վերադառնան հետ»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 17-ին, Մատաղիսի և Մարտակերտի հատվածում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։