
Ծնվել է
1985 թ․ սեպտեմբերի 14-ին Աշնակ գյուղում։ Ինը տարի ծառայել է որպես պայմանագրային զինծառայող։
Ոգեշնչումը
Միշտ ասում էր՝ «Եթե մենք չպաշտպանենք, ո՞վ պիտի պաշտպանի»։ Հայրենիքը նրա ամեն ինչն էր։
Ընտանեկան կապը
Ամենաշատը սիրում էր ժամանակ անցկացնել որդու հետ։ Նրանց կապն առանձնահատուկ էր։
Բնավորությունը
Սրտաբաց, հոգատար, բարի։ Երբեք որևէ մեկի մեջ վատը չէր տեսնում։ Բոլորին օգնում էր։
Երազանքները
Ցանկանում էր տեսնել որդուն՝ արժանավոր մարդ։ Դասղեկին ասել էր՝ «Իմ երազանքն է, որ Աբրահամս լավ մարդ մեծանա»։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 16-ին ասաց․ «Լավ մնացեք, տղիս լավ կնայես… Մեզ մոտ ամեն ինչ լավ է, լուրերով ստում են»։
Վերջին մարտը
Քարվաճառում՝ 2020 թ․ հոկտեմբերի 19-ին։ Փորձել էր փրկել ընկերոջը, բայց երկուսն էլ զոհվել էին։